20 04 2022

Խոսք տվեցի մեր տղաներին, որ երիտասարդության համախմբում ենք իրականացնելու․ Հովհաննես Հարությունյան



«Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի անդամներն այցելել են հացադուլավոր երիտասարդներին։  Ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում իրենց ներկայությունը բացատրեց հետևյալ կերպ․

«Տեսնելով մեր ընկերներին, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք 44 օր իրենց զոհաբերելով՝ կռվել են թուրքի դեմ, այսօր էլ իրենց զոհաբերելով՝ կռվում են ներքին թուրքի դեմ։ Միացել ենք՝ աջակցելու իրենց, համաձայնվելու այն մտքի հետ, որ երիտասարդները պետք է միանան այս պայքարին։ Եկել ենք մեր ընկերներին ասելու, որ մենք պատրաստվում ենք պայքարել հանուն նրա, որ երիտասարդները գիտակցեն, որ սա երիտասարդների պայքարն է, երկրի ապագայի պայքարն է և համախմբված համաերիտասարդական պրոցես իրականացնեն երիտասարդների հայեցի ապագան ապահովելու համար։ Ես հենց նոր խոսք տվեցի մեր տղաներին, մեր ընկերներին  որ մենք երիտասարդության մեծ ներգրավում ու համախմբում ենք իրականացնելու, փորձելու ենք այնպես անել, որ օր առաջ ոչ միայն իրենք դադարեցնեն իրենց հացադուլը, այլ նաև երիտասարդության համախմբման և պայքարին միանալու արդյունքում ամբողջ ընդդիմադիր հատվածը և հայ հասարակությունը հասնի իր գերնպատակին, այն է՝ իշխանությունների հեռացմանը»,-ասաց հովհաննես Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսնյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ