19 04 2022

Իշխանությունները, ովքեր խաղաղության օրակարգ են քարոզում, պատերազմ են հայտարարում հայ ազգին․ Գագիկ Գինոսյան



Երևանի կենտրոնում՝ Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ, փոքր բեմականացում իրականացրեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ։

Օրերս պղծել էին Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը՝ կոտրելով քիթը։ Գագիկ Գինոսյանը նշեց․ «Հայ տականքը հայ հերոսին չի կարող հանդուրժել։ Հայ տականքը, որ հանձնում է Արցախ, հանձնում է հայ ազգային արժանապատվությունը, ստորացնում է հային, կոտրել է Ազգալդյանի արձանը։ Հայի տականքն անմրցելի է, դա Նժդեհն է ասել, բայց հայի հերոսն ավելի անմրցելի է»։

«Իշխանութոյւնները, ովքեր խաղաղության օրակարգ են քարոզում, իրենք պատերազմ են հայտարարում հայ ազգին։ Լեոնիդը ողջ է՝ ի տարբերություն հայոց իշխանութունների։ Ինքը ողջ է առավել, քան էսօրվա մեռած, անկեցիկ, ստոր, ստորաքարշ, ազգին նսեմացնող, հայրենիք ծախող, ազգը ուրացող, հերոսներին ոչնչացնել փորձող իշխանությունները»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ