19 04 2022

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ մինչեւ 14-17 մ/վ քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +22 +24 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +14 +16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +19 +21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +14 +18,

Լոռիում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +16 +20,

Տավուշույմ գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +18 +21,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13 +15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +17 +22,

Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +26,

Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25,

Վայոց ձորի լեռներում գիշերը +5 +7, ցերեկը՝ +15 +18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +23 +27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ