Գիշերը լավ է անցել, մեր մարտական ընկերները հերթապահել են գիշերը, ու դա հնարավորություն է տվել ինձ ու Արթուրին գիշերը քնել։ Այս մասին լրագրողներին ասաց արդեն երկրորդ օրը Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը։
«Մենք մեզ բավականին լավ ենք զգում, տրամադրվածություններս գերազանց է։ Մեզ ծածկով կամ վրանով ապահովելու համար երեկ զրուցել ենք ոստիկանների հետ իրենց նախաձեռնությամբ, սակայն այս պահին դրանց կարիքը չունենք, որովհետև այսպես դեռ կարողանում ենք շարունակել։ Որ պահից, որ չկարողանանք շարունակել, այդ հարցով կդիմենք ոստիկանությանը»,- ասաց նա։
Մանրասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը