«Այո՛ , սա այս իշխանության վերջի սկիզբն է, որովհետև իշխանությունն ինքը հայտարարեց ու բացահայտեց ինքն ով է։ Շատ անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը, որ ասեւմ էր․ «Այլևս ես ոչնչացրել եմ մեր պետության սուբյեկտայնությունը, գլխատել եմ Արցախը»,և պատրասվում է ժողովրդի էմոցիան գողանալով գնալ դեպի խաղաղության պայմանագիր, բայց ըստ էության վերջական կապիտուլյացիայի է գնում «,-այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
«Այսօր տարածաշրջանում այն գերտերությունները, որոնք ունեն շահեր, ուղղակի մեզ օգտագործում են և մենք օգտագործվում ենք, որովհեև մենք ոչ մի բան ենք։ Մեր անցած 30 տարիների ընթացքում, ստույգ կարող եմ ասել, որ մեր դիվանագիտական ոլորտը կայացած է եղել։ Իրենք ոչնչացրեցին դիվանագիտությունը և մեր բանակը, որը նույնպես դիտվում էր տարածաշրջանի լավագույն ռազմական գործոններից մեկը։ Կարծում եմ, որ ընդդիմությունն ի վերջո ամբողջական տեսքի կգա , կկանգնի մեկ դրոշի շուրջ և կազատվենք այս իշխանություններից։ ։ Քաղաքացին վաղուց գիտակցել է, ուղղակի սպասում է գործողությունների և այդ գործողությունների սկիզբը այս երկու օր է կա․ կարծում եմ, որ սա կունենա իր տրամաբանական ավարտը»,-ասաց Ռուբեն Հակոբյնաը՝ հավելելով․ «Բռնությանը այսօր քաղաքացին պատրաստ է միասնական ուժերով հակադարձել , չէի ուզենա, որ բռնությունը հասնի այն աստիճան, որ արյուն հեղվի։ Ամեն դեպքում ուժային կառույցները և հատկապես ոստիկանությունը պետք է հասկանա, որ բռնությանը բռնությամբ կպատասխանի ժողովուրդը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը