18 04 2022

Մենք ծայրահեղական չենք, պարզապես երկրի վիճակն է ծայրահեղ. Պատերազմի մասնակիցներ



Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը ազդակ դարձավ, որ մենք հասկանանա, որ պետք է համարժեք պատասխան տալ, ոչ թե ֆեյսբուքով պայքարել: Այս մասին Ազատության հրապարակում ասաց 44-օրյա պատերազմի մասնակիցը, ով հացադուլ է հայտարարել:

Ինչպես արդեն նշել էինք, պատերազմի երկու մասնակիցներ անժամկետ հացադուլ են սկսել և միացել Ազատության հրապարակում ակցիաներ իրականացնող մարդկանց: «Մենք ծայրահեղական չենք, պարզապես իրավիճակն է ծայրահեղ, մեր մտահոգությունը մեր սրենդի անհոգությունն է, մեր նպատակն է մեր սերնդի ներկայացուցիչները դուրս գան էդ անհոգության վիճակից»,-ասացին նրանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ