Գյուղմթերքի մթերման համար տրամադրվող վարկերը սահմանամերձ բնակավայրերում գտնվող ընկերությունների դեպքում սուբսիդավորվեն 14, ոչ սահմանամերձ բնակավայրում գտնողները ՝ 10 տոկոսով։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ խաղողի մթերումների դեպքում սուբիսդավորվելու են մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերը, մյուս գյուղմթերքների դեպքում՝ հունիսի 1-ը։
Կառավարության կողմից 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար վերին շեմ չի սահմանվում։
2020 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված մայր գումարի մարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով։ Նույնքան ժամկետով կարող է երկարաձգվել նաև 2021 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման համար սահմանված ժամկետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը