ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` ՀՀ վարչապետի աշխատակազմին այս տարվա բյուջեից լրացուցիչ 3 100 000 դրամ կտրամադրվի։ Նախագիծն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
Ընդ որում` կառավարության կայքում հրապարակված նախագծի 3 կետերից 2-ը հույժ գաղտնի են, իսկ երրորդ կետով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագծում նշվում է, որ այդ գումարով իրականացվելու են շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Թե կոնկրետ որ շենքի նորոգման ու ինչ աշխատանքների համար է ծախսվելու գումարը, չի բացահայտվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը