Արդեն 2 օր է «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ գտնվում ենք Սյունիքի մարզում: Երեկ հանդիպեցինք Քաջարանի ավագանու անդամների հետ, քննարկեցինք երկրի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև արտաքին և ներքին մարտահրավերները, վերջիններիս հաղթահարման լուծումները:
Այս պահին գտնվում ենք Մեղրիում, այցելեցինք նաև Ագարակ, իսկ այսօր երեկոյան` 19:00-ին, կլինենք Կապանում և սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում:
Աննա Գրիգորյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը