12 04 2022

Ձեր տեղը գունավոր հեղափոխությունների սև արկղում է․ Էլիզաբեթ Պետրոսյան

Ձեր տեղը գունավոր հեղափոխությունների սև արկղում է․ Էլիզաբեթ Պետրոսյան

«PARA TV»-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ալեն Սիմոնյանն ասում է, որ ընդդիմության պատճառով սահմանում կարող են լինել լարվածություններ.

1. մեր սահմանների անվտանգության համար պատասխանատվություն են կրում նաև ռուս սահմանապահները,

2. Արցախի մնացորդների սահմանները պահում են ռուս խաղաղապահները:

Հիմա հարց Ալեն Սիմոնյանին.

1. դու չես վստահու՞մ ռուս սահմանապահներին և խաղաղապահներին,

2. չես հավատու՞մ ՀԱՊԿ պայմանագրերին և առանձին հայ-ռուսական երկկողմ պայմանագրին,

3. իսկ էդ չվստահելն ինչո՞վ է պայմանավորված: Արդյո՞ք հենց ձեր գործողություններով:

4. կարո՞ղ ենք փաստել, որ դուք տապալել եք Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները: Այսինքն, դուք չեք կարողանում բանակցել, հետևաբար ձեր տեղում չեք:

5. իսկ եթե տապալել եք, ո՞նց կարող եք լինել իշխանություն Հայաստանում:

Հ.գ. Իսկ գուցե չես վստահում ձեր վարչապետին, որ ճիշտ ֆորմատով և ճիշտ ժամանակին կդիմի անվտանգային արտաքին գործիքին:

 
Ձեր տեղը գունավոր հեղափոխությունների սև արկղում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ