07 09 2019

Ահաբեկիչների և իշխանության համագործակցությունը. Էլիզաբեթ Պետրոսյան

Ահաբեկիչների և իշխանության համագործակցությունը. Էլիզաբեթ Պետրոսյան

Էլիզաբեթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2 օր է փորձում եմ հասկանալ, բայց ոչ մի կերպ չի ստացվում... Ինչպե՞ս կարող են մարդասպան, ահաբեկիչ-տեռորիստները գնալ կառավարության շենք, հանդիպել երկրի ղեկավարի հետ ու քննարկել երկրի «ներքաղաքական զարգացումները»:

Սա չի տեղավորվում ոչ մի տրամաբանության սահմաններում այն պարագայում, երբ 2008թ.-ի մարտի 1-ի ակցիաների արդյունքում զոհված 10 անձանց մահվան հանգամանքը դարձել է քաղաքական օրակարգի հենասյուն` չունենալով և այդպես էլ ընդունակ չլինելով գտնել կոնկրետ մեղավոր/ներ/ին, իսկ այն մարդկանց, ովքեր օնլայն ռեժիմում, բոլորիս աչքի առաջ իրագործեցին ահաբեկչությունը և սպանեցին 3 ոստիկաններ, դարձնել հերոսներ, բաց թողնել բանտերից, պատշաճ ձևով ընդունելություն կազմակերպել և նրանց հետ քննարկել (ցիտում եմ) ներքաղաքական հարցեր: Չէ՜, մեր երկրում հաստատ մի բան սխալ ուղղությամբ է ընթանում...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ