11 04 2022

Պատերազմի սկզբից ի վեր ամուսնուս չեմ տեսել․ Զելենսկու տիկին

Պատերազմի սկզբից ի վեր ամուսնուս չեմ տեսել․ Զելենսկու տիկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքին արգելել են նրա հետ մնալ նախագահի աշխատակազմի շենքում։ Պատերազմի սկզբից ի վեր նախագահը կնոջ ու երեխաների հետ շփվում է միայն հեռախոսով։ Այս մասին առաջին տիկին Ելենա Զելենսկայան խոսել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։ 
Ելենա Զելենսկայան հարցազրույցներից մեկում ասել է, որ չէր հավատում ներխուժմանը մինչև վերջին րոպեն։
«Առավոտյան չորսից հինգի միջակայքում արթնացա աղմուկից։ Ես անմիջապես չհասկացա, որ դա պայթյուն էր։ Ամուսինս անկողնում չէր։ Բայց երբ վեր կացա, անմիջապես տեսա նրան՝ արդեն սովորականի պես հագնված՝ կոստյումով: «Սկսվեց», - սա այն ամենն էր, ինչ նա ասաց», - պատմել է առաջին տիկինը ամսագրին։
Զելենսկին, կնոջ խոսքով, խորհուրդ է տվել հավաքել առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը, դուրս է եկել տնից և խնդրել սպասել հետագա հրահանգների։
«Այդ առաջին օրերին ես հույս ունեի, որ մենք կարող ենք մնալ նրա հետ: Բայց նախագահականը վերածվեց ռազմական օբյեկտի, և մեզ արգելեցին այնտեղ մնալ երեխաների հետ: Մեզ հրամայեցին տեղափոխվել ապահով տեղ, եթե իհարկե այժմ Ուկրաինայում կարելի է ապահով տեղ գտնել: Այդ ժամանակվանից մենք Վլադիմիրի հետ շփվում ենք միայն հեռախոսով»,- հավելել է Օլենա Զելենսկան։

Tert.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ