08 04 2022

Թուրքիայի հետ բարեկամություն հնարավոր չի, մեջտեղում արյուն կա․ Սերժ Սրապիոնյան



Այսօրվա ազգադավ իշխանությունները մեզ դարձրել են այն ծառի ճյուղը սղոցողին, որը նստած սղոցում է հենց այդ ճյուղը։ Այս մասին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ  ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Գրականագետը անդրադարձավ Թուրքիայի հետ բարեկամություն անելու իշխանության ծրագրին․

«Դա հնարավոր չի, մեջտեղում արյուն կա և այդ արյունը ուրանալը հավասար է սեփական ինքնությունն ուրանալուն»։

 Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության  անվտանգության։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ