08 04 2022

Ռուս-ուկրաինական «բորշը»․ որքանո՞վ է ՀՀ քաղաքացին տեղյակ պատերազմից



«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է իրականցրել ՀՀ-ում՝ ռուս – Ուկրաինական հակամարտության վերաբերյալ և որքանով է հայ հանրությունը տեղեկացված այդ հակամարտույթյունից։

Հետազոտությունները կազմակերպությունը անվանել է «Բորշ»։

Տեղյա՞կ եք արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում սկսել է հատուկ ռազմական գործողություններին հարցին դրական է պատասխանել 93․9 տոկոսը, բացասական՝ 7․1 տոկոսը։

Արդյոք կարծու՞մ եք, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում արդարացի են հարցին պատասխանել են՝ լիովին արդարացի են՝ 27 տոկոս, Ավելի շուտ արդարացի են՝ 18․8, Ավելի շուտ արդարացի չեն՝ 14․9, ընդհանրապես արդարացի չեն՝ 24․ 7 և 14․7 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Պատերազմի ելքի մասին ՀՀ հարցված քաղաքացիները պատասխանել են՝  Ուկրաինանա կպարտվի՝ 53․5 տոկոս և ՌԴ-ն կպարտվի 2․4 տոկոս, ակնհայտ հաղթող չի լինի 27․8 տոկոս և դժվարացել է պատասխանել 16․3 տոկոսը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ