Ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ, հայտում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ից։
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:
Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը