07 04 2022

50 ԲԿ պետք է նորոգեն, որովհետև ընտրություններից առաջ խոսք են տվել



Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում որոշեց առողջապահության նախարարությանը հատկացնել 3,8 մլրդ դրամ:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է նախկինում կնքված պայմանագրերի շարունակականության ապահովում:

Նրա խոսքով, իրենց կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել եւ կառուցել 50 առողջապահական կազմակերպություններ:

«Սույն նախագծում ընդգրկված են 6 առողջապահական կազմակերպություններ, որոնց աշխատանքները սկսվել են 2021-ին, այս գումարները նախատեսված են կապիտալ ծախսերի շարունակականությունն ապահովելու համար:

Մի շարք առողջապահական կազմակերպություններ նույնպես հիմա գտնվում են վերակառուցման ընթացքում եւ այս լայնածաված աշխտանքները հետապնդում են նպատակ՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի, որակյան ծառայություններ»-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 50 բժշկական կենտրոն պետք է հիմնանորոգենք, դա իրենց նախընտրական պարտավորությունն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ