07 04 2022

Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ