44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի մայրն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ ապրիլի 7-ին կայանալիք միջոցառմանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Որդուս արյունը չի վաճառվում։ Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քաբաբի հրավերներով։ Մենք դավաճան մարդասպանների հետ սեղան չենք նստում։ Թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում։ Սեղան նստում կամ հաց կիսում են միայն բարեկամ, հարազատների հետ։ Թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները՝ նույնպես»:
Հիշեցնենք, որ երեկ գրեթե նմանօրինակ գրառում արել էր նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվող ճաշկերույթին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը