06 04 2022

Փաշինյանը չի ներկայացնում ՀՀ բնակչության մեծամասնությանը, և նա չունի մանդատ որևէ բան հանձնելու. Կարեն Վրթանեսյան



Ես այսօր այստեղ չեմ ինչ-որ կուսակցության աջակցելու, ոչ էլ երեկ էի Ազատության հրապարակում ինչ-որ կուսակցության աջակցելու, ես եկել եմ սկզբունք բարձրաձայնելու: Ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի որևէ մեկին չեմ տվել մանդատ, չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել՝ լինի ՀՀ տարածք, որը նույնպես վտանգված է, լինի Արցախ: Մենք որևէ հանձնելու բան չունենք, մենք որևէ մեկին հանձնելու չենք լիազորել: Աշխարհի ոչ մի կետում Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել իմ և իմ այլ համաքաղաքացիների անունից: Իրենք իշխանություն ստացել են այն մարդկանց հաշվին, որոնք չեն գնացել ընտրության, հիասթափված լինելով ամեն ինչից: Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ՀՀ բնակչության մեծամասնությանը, նա չունի մանդատ որևէ բան հանձնելու»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ