«5165 շարժում» կուսակցությունն ապրիլի 6-ին կառավարության շենքի մոտ ակցիա իրականացրեց: Շարժման համահիմնադիրներից Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունը:
«Յուրաքանչյուր հայ պիտի հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է: Մեր տղաները ապացուցեին, որ պատվով ապրելն ամենակրևորն է: Մենք պետք է աշխարհին ասենք, որ Արցախը մերն է և մենք մինչև վերջին շունչ պայքարելու ենք Արցախի համար»:
Նա անդրադաձավ նաև Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասելով, որևէ լավ ակնկալիք չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը