Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
Ալիևի հետ հանդիպումից առաջ նիկոլական ԶԼՄ-ն հերթական անգամ սպանել է Ալիևին (լուսանկար)
Նիկոլ Անհողին սպասարկող ԶԼՄ-ներից մեկը Բրուսելում Նիկոլ-Ալիև հանդպիպումից մեկ օր առաջ տեսանյութ է հրապարակել և հերթական անգամ "մահացրել" Ադրբեջանի բռնապետին...
Նշեմ, որ սույն ԶԼՄ-ն, որը ամենօրյա ռեժիմով "անասնակերի" նոր չափաբաժիններով է կերակրում Նիկոլին երկրպագողներին, բացարձակ չի թաքցնում, որ ծաղրում և հեգնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սատարող զանգվածին, քանի որ ամեն շաբաթ սպանում է Ալիևին, Մեհրիբանին,Էրդողանին, հետ է վերադարձում Նախիջևանը, Կարսը, Արարատը, համաշխարհային պատերազմներ է սանձազերծում և այլ հիմարություններ բարձրաձայնում ու որևէ մեկն այդ զանգվածից չի վիրավորվում, որ նրան մշտապես խաբում են... Ավելին, այդ նույն զանգվածը դա աջուձախ ցիտում ու ուրախանում է, որ ունի Նիկոլի պես "հպարտ և հզոր valcapet"...
Հիմա Նիկոլին երկրպագող և այս ԶԼՄ-ն դիտող նիկոլականներից գոնե մեկը չի հարցնելու՝"Եթե Ալիևը մահացել է, ապա Նիկոլը Բրյուսելում ու՞մ հետ է հանդիպելու այսօր"...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը