Շարունակելու ենք պայքարը, որովհետև մենք համոզված ենք, որ ժողովրդի գերիշխող մեծամասնությունը, եթե ոչ 100 տոկոսը երբևէ չի հաշտվի այդ մտքի հետ, որ մենք Արցախը կարող ենք հանձնել Ադրբեջանին, նվիրել, այսքան պայքարից հետո։ Այս մասին ԱԺ-ին իրենց պահանջագիրը ներկայացնելուց հետո ասաց «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը։
«Դա մեր հայրենիքն է, դա մեր զավակների հոսած արյունն է, մեր զավակների աճյունն է, այդ հողի մեջ դեռ միսը հող չի դարձել, հանձնելու մասին են մտածում։ Սա համաժողովրդական ամոթ կլինի և մեր ապագա սերունդների առջև անեծքով ենք մնալու։ Եթե մենք գոնե ճանաչենք Արցախը ապագա սերունենդներին հիմքեր կտանք հետագայում հետ բերեն Արցախը, եթե մեր ուժը չի պատում մինչև վերջ պայքարենք Արցախի համար»,- նշեց Տոնոյանը։
Անդրադառնալով վաղը՝ ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին իրենց շարժման մասնակցությանը, Տոնոյանը նկատեց․
«Ցանկացած հանրահավաք, որի նպատակը ազգային է, մենք մասնակցելու ենք, մենք խնդիր չունենք այդ հանարահավաքին չմասնակցելու, որովհետև այն Արցախի փրկության համար է։ Մեր պայքարի ճանապարհները տարբեր են, բայց նպատակը Արցախի հարցում միանշանակ նույնն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը