Պաշտպանության փոխնախարարը լրագրողների հետ զրույցում, ասաց, որ ԳՇ պետի պաշտոնակատար Քոչունցն ունի բոլոր լիազորություններրն ու լծակները, որոնք օգտագործում է ․ «Համարենք, որ իրավական առումով ունենք Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ով բոլոր լիազորություններն օգտագործում է»,-ասաց փոխնախարարը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կա կադրերի խնդիր, ինչով պայմանավորված չի նշանակվում գլխավոր շտաբի պետ , Արման Սարգսյանը նախ հորդորեց լրագրողին՝ անվտանգությանը սպառնացող հարց չտալ և ընդգծեց, որ պատերազմից հետ բանակում միջին սպայական կազմի հոսունություն է եղել, ունենք լավ կադրային բանկ ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը