ԱԱԾ պահեստազորի սպաների միությունընը հանդես է եկել կոչով
«ԿՈՉ
Պահն օրհասական է, խնդիրը հասել է յուրաքանչյուրիս դռանը, մեր ընտանիքներին: Որևէ երաշխիք չկա, որ ադրբեջանաթուրքական տանդեմն օգտվելով Ռուսաստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակից՝ հնարածին ցանկացած պատրվակով առաջիկայում կարող է լայնածավալ հարձակում գործել Հայաստանի ու Արցախի վրա: Թշնամին հստակ գիտակցում է, որ պանթուրքիստական նպատակներին հասնելու համար նման բարենպաստ արտաքին իրավիճակ և հանդուրժող իշխանություն Հայաստանում այլևս կարող է չլինել:
Կոչ ենք հանում քաղաքական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը թողնել մի կողմ, հայրենիքին սպառնացող վտանգի չեզոքացման, ստեղծված իրավիճակից համատեղ ելք գտնելու համար ապրիլի 5-ին, 18:30-ին գալ Ազատության հրապարակ:
Հայրենակիցներ, Ձեր անտարբերությունը կարող է հանգեցնել մեր ընդհանրական հայրենիքում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման՝ վերջնահաշվում բերելով պետականության կորստի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը