Երեկ` ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։ Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Նշենք, որ երեկ ճանապարհաշինարարական աշխատանքների հետեւանքով վնասվել էր գազատարը, որի պատճառով գազից զրկվել էր Արցախը, Գորիսը, Կապանը եւ մի շարք հարակից գյուղեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը