01 04 2022

Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս իշխանության վարքագիծը արդեն իսկ առաջացրել է լուրջ դժգոհություններ․ Արթուր Ղազինյան

Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս իշխանության վարքագիծը արդեն իսկ առաջացրել է լուրջ դժգոհություններ․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի Հայրենակիցներ,
Ծխելը վատ բան է, բոլորին խորհուրդ եմ տալիս չծխել:
Բայց այս իշխանությունների կողմից հակածխախոտային քաղաքականությունը հատել է խելամտության ու բանականության բոլոր սահմանները. արգելվել են ծխախոտի, սիգարների, նարգիլեների և դրանց փոխարինիչների օգագործումը հանրային սննդի սպասարկման բոլոր վայրերում. ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:
Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս իշխանության վարքագիծը արդեն իսկ առաջացրել է լուրջ դժգոհություններ ինչպես հանրային սննդի կազմակերպիչների, տնտեսվարողների, այնպես էլ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում:
Հաշվի առնելով վերը նշվածը, հայտնում եմ ձեզ, որ քիչ առաջ իմ և իմ գործընկեր Արթուր Սարգսյանի կողմից Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է թույլատրել ծխախոտի կամ դրա փոխարինիչի օգտագործումը.
1️⃣ բաթօթյա հանրային սննդի օբյեկտներում,
2️⃣ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտներում (սիգար, նարգիլե, կալյան ակումբեր)
3️⃣ հանրային սննդի այնպիսի օբյեկտներում, որոնք ունեն դրա օգտագործման համար առանձնացված և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան հատուկ տարածքներ:
Նախագծի նպատակը վարչարարության արդյունավետության ապահովումն է, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների, առավելապես ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտների արդյունավետ գործունեության իրավունքը:
Կրկին խորհուրդ եմ տալիս չծխել և հարգել չծխող մեր հայրենակիցների իրավունքները: Իսկ չծխող մեր քաղաքացիներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ բաց տարածքներում ծխախոտ վայելող մեր մյուս քաղաքացիներին:
Սա է թելադրում հանդուրժողականության, միմյանց հարգելու, հասկանալու և ըմբռնումով մոտենալու ներքին համերաշխության կանոնը:
Առողջ եղեք . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ