« Ալեն Սիմոնյանի կողմից հնչեց հայտարարություն, ուզում եմ տեղեկացնել , որ նրա ասածն իրականության հետ կապ չունի, ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Հայկ Մամիջանյանը քննարկմանը չէին մասնակցում, քանի որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների հետ հանդիպան էին և բարձրաձայնել են հարցը։ Եվ ողջ աշխարհով Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրավիճակն ամեն օր բարձրաձայում են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները։ Մեկ ամիս առաջ ընդդիմադիր խմբակցությունների կողմից նախաձեռնությւուն է հանդես բերվել, որով առաջարկվում էր ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովների արտահերթ նիստ գումարել , մեկ ամիս շարունակ Հայաստանի խորհրդարանական ղեկավարությունը տարատեսակ պատճառաբանություններով այդ նիստը դեռ չի գումարում, որը շատ կարևոր է նաև Արցախի մեր գործընկերների համար»,- իր ելույթում ասաց Գեղամ Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը