Չեխովի դպրոցի աշակերտները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քայլերթով շարժվում են դեպի քաղաքապետարան՝ իրենց բողոքը հայտնելու դպրոցի տնօրենի նշանակումից։
Նշենք, որ քաղաքապետարանը դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակել Դիանա Մինասյանին, որը տնօրենի ընտրությունների առաջին փուլում ստացել է զրո ձայն։ Ըստ տեղեկությունների, Դիանա Մինասյանը Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։
Yerevan.Today-ի հետ զրույցում Չեխովի դպրոցի ուսմասվար Տաթևիկ Մելքոնյանը, որը տնօրենի պարտականություններն էր կատարում նախքան քաղաքապետարանի նշանակումը, նշեց, որ քայլերթին երեխաների կողքին է, քանի որ կրում է պատասխանատվություն երեխաների ճակատագրի համար։
«էս երեխեքը երկու ամսից ունեն ավարատական քննություններ, ո՞վ է այս ամենի պատասխանատուն, որ դասարանում չեն երեխաները։ Քաղաքապետարանում չէին պատկերացնում, որ ողջ դպրոցն իմ կողքին է լինել, բայց սա պետք չէ անձնավորել, այս տարիների ընթացքում ես հասկացա, որ սա համայնք է, ոչ թե ուղղակի դպրոց»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը