29 03 2022

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ,  27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ 

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է անդադար փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ