29 03 2022

Ուկրաինայի օդուժն ու ՀՕՊ համակարգը գրեթե ոչնչացված են․ Շոյգու

Ուկրաինայի օդուժն ու ՀՕՊ համակարգը գրեթե ոչնչացված են․ Շոյգու

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել։ Այս մասին երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ընդհանուր առմամբ, գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են։ Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը: Նվաճել ենք օդային գերակայություն: Գրեթե ոչնչացված են օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգը»,- ասել է նա։

Շոյգուն հայտնել է, որ 152 ինքնաթիռներից, որոնք մինչ գործողության մեկնարկը եղել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական կազմում, ոչնչացվել է 123-ը, 149 ուղղաթիռից՝ 77-ը, հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ 180 համակարգերից 152-ը:

«Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ, զգալի կորուստներ են կրել ցամաքային և օդադեսանտային հարձակման ուժերի բոլոր կազմավորումները»,- ասել է Շոյգուն։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին, եզրափակել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ