ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։ Դատարանի շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու ու ողջունելու կալանքից ազատված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Դատարանի բակում ծափողջույններով և գրկախառնություններով դմավերցին Առոշանյանին։
«Առո՜ւշ, Առո՜ւշ»,-վանկարկում ու ծափահարում էին դատարանի բակում հավաքածները։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժ սահմանեց՝ 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը