28 03 2022

Ինչպե՞ս գորիսեցիները դատարանի բակում դիմավորեցին Առուշ Առուշանյանին



ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։ Դատարանի շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու ու ողջունելու կալանքից ազատված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Դատարանի բակում ծափողջույններով և գրկախառնություններով դմավերցին Առոշանյանին։

«Առո՜ւշ, Առո՜ւշ»,-վանկարկում ու ծափահարում էին դատարանի բակում հավաքածները։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժ սահմանեց՝ 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ