Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր Երևանում վթարի է ենթարկվել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը:
Այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Վաղարշյան փողոցում, բախվել են Մ. Թումասյանի վարած Porsche Panamera մակնիշի 01 MT 110 համարանիշի և դեռևս անձը չպարզած Mercedes մակնիշի 09 OU 076 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը