26 03 2022

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ

Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։ 

Ոստիկանները, մինչ կհասնեին դեպքի վայր, դարձյալ ահազանգերը շարունակվել են, ու արդեն ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծում են այնտեղ և բերման ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվում է ավտոմատ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք կրակոցի ձայներ։ Չգիտեինք՝ ինչ անենք։ Դուրս գալ չհամարձակվեցինք, բայց զանգեցինք 1-02, ու լավ էր՝ 1-2 րոպեի ընթացքում ոստիկաններն էկան, ու մի մասը մնացին էստեղ, մի մասն էլ սկսեցին հետապնդել կրակողին։ Ճիշտն ասած, վախենում էինք, որ կարող ա էդ կրակողը իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ էլ կրակի։ Բայց հետո իմացանք, որ մեր փողոցից մինչև ոստիկանության շենքի մոտ անկանոն կրակոցներ արձակելով գնացել ա, որտեղ էլ կարողացել են ոստիկանները նրան վնասազերծել։ Իմացանք նաև, որ զենքն էլ են գտել, ով ինչ-որ ջահել ա էղել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ