26 03 2022

Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը․ arcakh24.info

Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը․ arcakh24.info

Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը։ Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։ Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման։ Այս մասին տեղեկանում ենք arcakh24.info լրատվական կայքից։

Ժամեր անց Մարատ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Հարգելի ընկերներ, քանի որ չափազանց շատ են ինձ ուղղարկողված հաղորդագրությունները, այս պահին, չեմ կարող բոլորին պատասխանել անձամբ: Ուստի ստիպված եմ այսպես տեղեկացնել, որ այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` արայիկ հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում):

Առավոտյան մանրամասն կտեղեկացնեմ Ձեզ այն ամենի մասին, թե ինչը է տեղի ունեցել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ