22 03 2022

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Մարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ