22 03 2022

Եղանակը կտաքանա

Եղանակը կտաքանա

Հանրապետության մարզերում մարտի 22-ի ցերեկը, մարտի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Մայրաքաղաքում մարտի 22-ի ցերեկը, մարտի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Արցախում մարտի 22-ին և հաջորդող օրը սպասվում է ձյուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ