19 03 2022

Սյունիքի մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար

Սյունիքի մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար

Մարտի 19-ին, ժամը 13:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ