Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է.
«Հարգելի´գործատուներ,
Սոցիալական ապահովության ծառայությունը հիշեցնում է, որ վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը, և գործատուների կողմից անհրաժեշտ է տարածքային բաժին ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկները ,ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ունեն աշխատանքային պատմություն և իրենց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:
Տեղեկացվում է նաև, որ արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը