24 12 2020

Պաշտոնանկություններ՝ Սոցապնախարարությունում

Պաշտոնանկություններ՝ Սոցապնախարարությունում

Օրերս պաշտոնանկ է արվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «սևերի» իշխանությունից մնացած վերջին փոխնախարարը՝ Սմբատ Սաիյանը, ով երկար տարիներ հարազատ դաշնակցության հարաբերությունների հաշվին էր այս ոլորտում զբաղեցնում բարձր պաշտոններ: Այս մասին Yerevan.Today –ին հայտնել է նախարարության աղբյուրը և հետաքրքիր մանրամասներ է նարկայացրել:

Պարզվում է՝ սոցպաշտպանության ոլորտում ծանր հրետանի համարվող դաշնակցական կադրը, չնայած այս օրերին երկրում տեղի ունեցող բուռն պրոցեսներին, նաև այն հանգամանքին, որ հենց հարազատ կուսակցությունն է դուրս ելել Նիկոլի իշխանության դեմ, համաձայնություն է տվել այսքանից հետո համագործացել Փաշինյանի թիմի հետ, միայն թե մնա կառավարության կազմում:

Ըստ աղբյուրի՝ Սմբատ Սաիյանին առաջարկվել է սոցապնախարարի խորհրդականի պաշտոնը, ըստ այդմ՝ այսօր կամ վաղը կառավարությունում Փաշինյանի ստորագրությամբ փոխնախարարի հաստիքից նրա ազատումը լեգալացնելուց հետո դաշնակցական Սմբատ Սաիյանը պաշտոնի իջեցմամբ կշնշանակվի Սոցապ նախարարի խորհրդական և պատրաստակամությամբ ոլորտային իմացությունը կծառայեցնի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Ի դեպ, ներքին պայմանավորվածություն կա, որ Սմբատ Սաիյանի պաշտոնանկությունն ու նոր նշանակումը ապահովելու համար նախ պետք է Աստղիկ Մինասյանն ազատվի նախարարի խոհրդականի պաշտոնից: Իսկ այս քայլի համար Մեսրոպ Առաքելյանը, ըստ աղբյուրի, Սաիյանից մեկ օր ժամանակ է խնդրել, որպեսզի կադրային ռակիրովկան ապահովի հնարավորինս անաղմուկ:

Հիշեցնենք, Սմբատ Սաիյանը սոցպաշտպանության ոլորտում աստիճանական սանդուղքով զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝2000 թվականից սկսած:  2012-ին նա դարձավ Սոցիալական ապահովության պետական ծառայություն պետի առաջին տեղակալ, 6 տարի այս պաշտոնն զբաղեցնելուց հետո Սմբատ Սաիյանը սոցապնախկին նախարար Արտեմ Ասատրյանի նշանակումով 2017-ից դարձավ Սոցապնախարարի տեղակալ: 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ հողափոխական իշխանությունը որոշեց նաև զավթել երկրի օրենսդիր իշխանությունը, ու մարդիկ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ հասան ԱԺ դարպասների մոտ, ԱԺ բակից «ռուպռով» պաշտոնանկ արվեցին կոալիցիոն դաշնակցական և ԲՀԿ ական բոլոր նախարարները, փոխնախարարները, մարզպետները, Սմբատ Սաիյանը միակ դաշնակցականն էր, որ մնաց հեղափոխական իշխանության կազմում և անվրդով աշխատեց նախարարներ Մանե Թանդիլյանի, Զառա Բաթոյանի և ահա՝ նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ