«Այս միջոցների 80%-ը ստացվել է Հայաստանից: Բացի այդ, մեծ թվով նվիրատվություններ են եկել ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ նույնիսկ Կիպրոսից (240 հազար դոլար): Հիմնադրամի գոյության տարիների ընթացքում հավաքվել է 60 միլիոն դոլար, որն ամբողջությամբ կօգտագործվի զոհված, վիրավոր եւ անհայտ կորած զինծառայողների ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է 58-82 միլիոն դրամ (120-160 հազար դոլար):
Գումարի մի մասը տրամադրվում է միանվագ, մնացած մասը ամսական` 20 տարվա ընթացքում»,- ասաց նա:
Վարուժան Ավետիքյանը հիշեցրեց, որ նվիրատվություններ կարելի է անել 1000plus.am կայքում: «Մենք նախաձեռնում ենք նվիրատվությունների կրկնապատկման շարժում: Իմաստն այն է, որ երկրի տնտեսվարող սուբյեկտները կարող են յուրաքանչյուր աշխատողի համար կրկնապատկել նվիրատվությունների չափը՝ այդպիսով յուրաքանչյուրի համար վճարելով 2000 դրամ: Այսպիսով տարեկան եկամուտները կավելանան մինչեւ 30 միլիոն դոլար»,- նշեց տնօրենը:
Նրա խոսքով, գրեթե չորս տարվա ընթացքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և ՀՀ-ում աշխատող յուրաքանչյուր ոք հիմնադրամին ամսական վճարել է 1000 դրամ։ Այդ գումարի շնորհիվ կուտակվել է 30 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց արժանապատիվ կյանքը։
«Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները կատարեն նաև նվիրաբերություններ, որովհետև, ցավոք սրտի, պատերազմը դեռևս չի ավարտվել, մի օր ավարտվելու է՝ հաստատ մեր հաղթանակով։ Եվ մինչև այդ օրը գա, սահմանին գտնվող մեր զինծառայողները պիտի վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես կապահովվեն և իրենց ֆինանսական կայունությունն առկա է։ Մենք հատուցումներ ենք տրամադրում ինչպես զոհված, այնես էլ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։
Հատուցումներ են տրամադրվում նաև մեր անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ Յուրաքանչյուր ընտանիքի մենք տրամադրում ենք 120-160 հազար դոլար գումար։ Եվ հատուցումներ տրամադրում ենք երկու եղանակով՝ միանվագ վճար՝ 10 մլն դրամ, եթե անձը զոհվել է, անհայտ կորել կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերել, և 5 մլն դրամ, եթե անձը ձեռք է բերել երկրորդ կարգի հաշմանդամություն»,- ներկայացրեց նա։
Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ նվիրատվություն կատարելու համար քաղաքացիները կարող են այցելել 1000+.am կայք, ապա մուտքագրել քարտային տվյալներն ու յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը