10 09 2020

Հարկային տեռոր նոր Հայաստանում. Բորիս Սահակյան

Հարկային տեռոր նոր Հայաստանում. Բորիս Սահակյան

Մոտ չորս ամիս առաջ , իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին մեր կաթվածահար եղած երկրում, իմ կաթվածահար եղած ներգնա տուրիստական ընկերություն են այցելում հարկային օպեռներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերերից Բորիս Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես և բոլոր այլ ներգնա տուրիստականները ( մենք աշխատում ենք միայն արտասահմանցիների հետ) մայիսին մենք արդեն 5 ամիս մինուսով էինք աշխատում Կորոնավիրուսի պատճառով եւ հիմնադիրների ներդրումներով էինք ընկերությունը պահում։

Գալով Գրասենյակ և այն փակ տեսնելով տարածքի տիրոջից հետաքննիչները ճշտում են տնօրենի համարը և ուսումնասիրություն են սկսում մեր գործունեության մասին։ Հրավիրում են Տնօրենին օպերների մոտ։ Զրույցի ժամանակ ասում են, թե սովորական ուսումնասիրություն է, ուզում են տեսնեն ոնց է ոլորտը աշխատում։ Բացատրում ենք, որ հիմա շատ ծանր ժամանակա ու կամայական բիզնեսի կարան փակեն նման ուսումնասիրություններով։

 Իհարկե ասում են օրենքով մենք կարող ենք ստուգել ու ստուգում ենք։ Քննարկումներից հետո վարձում ենք հարկային աուդիտորի, որ հասկանանք ինչ ռիսկեր ունենք, ու վարձում ենք ֆինանսիստ, որ գործը վարի, մեր կողմից շփվի օպերների հետ։ Աուդիտից հետո հասկանում ենք, որ հիմնական ռիսկերը կարող են լինել հաշվապահական մանր բացթողումներից, ինչը շատ փոքր ռիսկա։ Սկսում ենք շփվել օպերների հետ ու տրամադրել իրենց կողմից պահանջված փաստաթղթերը։

 Որպեսզի պատկերացնեք ինչքան բան են ուզում, ասեմ միայն, որ 2018-2019 բոլոր պայմանագրերը, դրսի հաշիվները, տուրիստների վճարումները բանկային քաղվածքները։ Դրանք բոլորը ուղարկում ենք իրենց էլեկտրոնային հասցեին։ Կանչում են հանդիպման եւ սկսում հերթով անցնել։ Իրենց բաժնի պետը ասում է, որ այդպիսի օրենք կա, եթե պետությունը արտոնություն է տալիս ներգնա տուրիստականին եւ ազատում է ոլորտը ԱԱՀ-ից, տուրիստականը պարտավոր է ապացուցել, որ իր տուրիստները արտասահմանից են։

 Ասումա, անկապ օրենքա բոլոր տուրիստականները բողոքում են , ինչի չեք հավաքվում դիմում Վարչապետին, որ փոխեն օրենքը։ Ասումա, բայց քանի-որ ես օրենքի մարդ եմ, ես Ձեզանից կարող եմ պահանջել Ձեր բոլոր տուրիստների անձնագրերը։ Բացատրում ենք, որ բոլոր տուրիստները կամ քարտով են վճարել կամ փոխանցումով ու կարող եք բոլորի անունները տեսնեք ու համոզվեք, որ ոչ մի հայկական անուն չկա։ Բացի դա ասում ենք կարող ենք տուրիստների ավիատոմսերը ուղարկենք։ Ասումա դա ինձ բավարար չէ։

 Այդտեղից հասկանում ենք, որ ոչ-թե նպատակ ունեն պարզել պետությանը խաբել ենք թե չէ, այլ ուզում են կամ փակել ֆիրման կամ նենց տուգանել, որ երկար ուշքի չգանք։ Սկսում եմ մտածել, որ իրենցից մեկը նմանատիպ ընկերություն ունի եւ փորձում է հասկանալ ֆիրմայի գործելու մեխանիզմը, ձեռքի հետ էլ ֆիրման փակի։

 Այդ պահից ասում ենք, որ կտրամադրենք փաստաթուղթ միայն գրավոր հարցման դեպքում։ Որոշ ժամանակ հետո գրավոր հարցում են անում ուզելով բոլոր տուրիստների անձնագրերը 2018-19 թվին եկած։ Կիսափակ ընկերությունում ահռելի աշխատանք ենք անում, բոլորը պատրաստում ենք ուղարկում։ Զանգում են էլի փաստաթղթեր են ուզում։ Ասում ենք գրավոր ուզեք, սկսում են ասել հենա մի հատ գրավոր ուզել ենք հերիքա, սենց տվեք։

 Ասում ենք չէ ու որ կասկածում ենք, որ գործ եք սարքում: Ասում են կարողա գիտեք գործ սարքող ենք ու տենց հեսա հալներդ կտեսնեք տոնայնությամբ ասում են եղավ գրավոր կուզենք: 10 օր հետո զանգ ենք ստանում ՊԵԿ-ից, որ քրեական օրենսգրքի 205.1 կետի առաջին մասով գործ են նախապատրաստում մեր դեմ, ինչը ենթադրումա դիտողաբար հարկերից խուսափել առանձնապես մեծ չափով:

 Ես ուզում եմ կամայական մեկդ Ձեզ դնեք տնօրենի տեղը եւ պատկերացնեք ապրումները, երբ Ձեզ մեղադրում են հանցանքի մեջ, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Քննարկում ենք հիմնադիրներով, խորհրդակցում ենք իրավաբանի հետ ու որոշում ենք զանգել հետաքննիչին մանրամասներ իմանալ, որ պատրաստված գնանք: Հետաքննիչը ասում է, որ շահութահարկի մեջ ծախսեր ենք ներառել, որոնք իրականում չենք արել: Գովազդ ու Վրացական գործընկերոջը փոխանցում:

 Հասկանում ենք, որ 2.5 ամիս ստուգելուց հետո բան չեն գտել, ու գործը ուղարկել են ՊԵԿ-ի ուրիշ բաժին, որ ոչ մի բանի համար քրեական գործ հարուցեն:

 Մյուս օրը բոլոր փաստաթղթերով գնացինք հետաքննիչի հետ հանդիպելու: Հետաքննիչը բավականին բանիմաց եւ ադեկվատ տղա էր ու երբ ներկայացրինք Գովազդային ծախսերի եւ Վրացի գործընկերոջը կատարած փոխանցման բոլոր քաղվածքները, ասաց՝ ամեն ինչ պարզա: Խոսքի մեջ հասկացանք, որ ինքն էլ է զարմացած, թե ինչի են այս գործը իրեն ուղարկել: Մեկ շաբաթ հետո ծանուցում ստացանք, որ գործ չի հարուցվել եւ գործը փակվել է: Կից կարող եք տեսնել բոլոր մեզ ուղարկած փաստաթղթերը:

 2.5 ամիս 2018-2019 թ-ի ինտենսիվ ստուգումներից հետո մեր ընկերությունը չի համարվում ստուգված (Հարկային տեսանկյունից) եւ հարկային տեսչությունը կարող է հանգիստ նույն բաները ստուգի քանի-որ մեր վրա ոչ-թե ստուգում էին բացել այլ ուսումնասիրություն: Այսինքն կարան եւս 2.5 ամիս ստուգեն հետո մի հատ էլ ու տենց շարունակ:

 Լուծում. Հիմնադիրներով որոշեցինք ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխենք Վրաստան: Մեր ընկերության վաճառքների մեջ Հայաստանը կազմում էր մի փոքր մաս: Մնացածը Կովկասի մյուս երկրներն են ու կենտրոնական Ասիայի 5 երկիրը: Պարզ լեզվով ասած, մենք արտասահմանցիների վրա Ուզբեկստան էինք ծախում գումարը բերում Հայաստան եկամուտը գլխից վերցնում ու մնացածը ուղարկում ուզբեկ մատակարարներին: Հիմա այդ ամենը կանենք Վրաստանի միջոցով ինչի շնորհիվ կխնայենք մոտ 70 000 եվրո, քանի-որ Վրաստանում ավելի էժան հարկային դաշտ է:

 Մյուս տարի Հայաստան չի մտնի մոտ 4 000 000 դոլար: Հայաստանում ունեմ նաեւ նմանատիպ (բացառապես դրսից փող բերող) եւս 2 ընկերություն, որոնք որոշել ենք գրանցել օֆշորային գոտում: Այսպիսով կլուծենք այն խնդիրը, որ մի հատ խլինք հարկայինի չինովնիկի պատճառով կարողա անցնենք դժոխքի միջով:

 Ես համոզված եմ, որ հարկային օպեռները ունեցել են անձնական հետաքրքրություն իմ ընկերությանը վնաս տալու: Եթե մեր երկրում այս հարկային տեռորի համակարգը չփոխվի բոլոր բիզնեսները կգտնեն նմանատիպ լուծումներ:

 Վերջաբան. լոքդաունից ընդամենը 13 օր հետո, 2.5 ամիս ընկերությանը քրքրել, վերջում ոչմիբանի համար գործ փորձել հարուցել, ընկերության համար ստեղծել հավելյալ 2 500 000 դրամի հաշվապահական եւ իրավաբանական ծախսեր ու վերջում գործը փակել դրա հետ մեկտեղ ընկերությունդ ստուգված չի համարվում հարկայինի կողմից: Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում քան հիմա (մեծ ամոթ եմ զգում վերջին նախադասությունը գրելու համար, բայց փաստը մնումա փաստ) Հուսամ նաեւ ամոթ կզգա մեր կառավարությունը նման սրիկա համակարգ ունենալու համար»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ