«Եթե չեմ սխավում այն սահմանաչափորը, որոնց մասին հայտարարել ենք՝ 25 միլիարդ դրամ տնտեսական, սոցիալական եւ ներդրումային ծրագրերի, այս մասով դեռ մենք չենք սպառել այս լիմիտը, այնպես որ դեռ ունենք հնարավորություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք տվյալ, թե դեռ ինչքան գումար ծախսելու հնարավորություն ունի կառավարությունը ասաց Բաթոյանը։
Լրագրողի հարցին, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցություն առաջարկում է յուրաքնչյուր ընտանիքին 100 հազարական դրամ տալ, արդյոք հնարավո՞ր է. նախարարը պատասխանեց. «Մենք ունենք մեր առաջարկը, մեր ծրագրերը, որոնց մասին արդեն գիտեք, հարցը ֆինանսական հնարավորությունները չեն այլ նպատակահարմարությունը։ Կարծում ենք, որ այդպիսի ծրագրերը նպատակահարմար չեն, որովհետեւ մենք գերադֆասում ենք զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը