13 04 2020

Գումարները բանկերում հասանելի է, բոլորը կարող են ստանալ. Զարուհի Բաթոյան



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության արտահեթ նիստում ներկայացրեց սոցիալական աջակցության 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների ընթացքը։

Նախարարը նշեց, որ 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի համար դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա։ Տեղեկացրեց, որ արդեն 11 հազար 444 անձի փոխանցվել է ընդհանուր 929 միլիոն դրամի աջակցություն։

Բաթոյանն նաև ասաց, որ ընդլայնել են կորոնավիրուսի հետևանքների վերացման 7-րդ միջոցառման շրջանակը, որը վերաբերում էր հղի կանանց: Կառավարության արտահերթ նիստում նախարարն ասաց, որ ներառել են նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից՝ մարտի 13-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, այլ աշխատանքը կորցրել են ավելի վաղ և հղի կինն էլ չի աշխատում: Այս փոփոխության արդյունքում նախնական հայտարարված շուրջ 3800 շահառուի փոխարեն աջակցություն կստանան 8 հազար շահառուներ. «Առաջին խմբի ցուցակն արդեն կայքում է և փոխանցումներն արված են»:
 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ