26 02 2020

Վարդենիսի տուն ինտեռնատի 440 աշխատող հունվար ամսվա աշխատավարձը չեն ստացել

Վարդենիսի տուն ինտեռնատի 440 աշխատող հունվար ամսվա աշխատավարձը չեն ստացել

Yerevan.Today-ը նամակ է ստացել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից։ Նամակում ասվում է, որ 440 հոգանոց հիմնարկի աշխատողները չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։ Նամակում նշվում է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն աշխատակիցների աշխատավարձի վճարման մասին մտածելու փոխարեն մասնակցում է սահմանադրական բարեփոխումների «այո»-ի դրամահավաքին։ Աշխատողները պնդում են, որ ունեն վարկային պարտավորություններ, որոնք առաջացել են տնօրինության մեղքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ