24 01 2020

Արցախում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է ներկայացրել Արցախում վիրավում ստացած զինծառայողների մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ