22 01 2020

Տրամաբանական չէ, որ ամեն մի համայնքում ծննդատուն լինի. Նիկոլ Փաշինյան



ՀՀ ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն անդրադառնալով ծննդատների փակման վերաբերյալ հակասական կարծիքներին, հարցով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե վերջինս ինչ տեսակետ ունի իրավիճակի մասին:

«Ես, երբ հետևում էի քննարկումներին, ասվում էր, որ Մարալիկի ծննդատունը  սպասարկում է ևս 25 գյուղերի, ինձ մոտ առաջին հարցը, որ առաջացավ հետևյալն է՝ ինչո՞ւ է սպասարկում 25 գյուղերի, ինչու այդ բոլոր 25 գյուղերում չկան սեփական ծննդատներ, ինչու մենք պահանջ չենք դնում, որ Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր համայքնում լինի ծննդատուն,կ որովհետև դա տրամաբանական պահանջ չէ»,- նշեց վարչապետ:

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ