13 12 2019

63 տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն․ նախարար

63 տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2020թ․ հունվար 1-ից նախարարության ենթակայության տակ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ ապրող 63 տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն։

«Հիմնանորոգվել է Նորքի տուն-ինտերնատի հիվանդների խնամքի մասնաշենքը, մենք այս իմաստով անընդհատ բարելավում ենք խնամքի պայմանները։

Այս տարի ունենք նոր համաձայնություն ԿԳՄՍ նախարարության հետ, որի արդյունքում 2020թ․ հունվարի կեսից պետական թատրոն, թանգարաններ հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները կկարողանան հաճախել անվճար, տարին կարող են դիտել 48 ներկայացում, գրեթե ամիսը 2 անգամ հաճախել թանգարաններ։ Մենք այդպիսի համաձայնագիր ունեինք Մշակույթի նախարարության հետ, բայց տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, սակայն հիմա մարդիկ մոտենալու են մշակութային կենտրոն, ցույց են տալու անձնագիրը, կամ հաշմանադամությունը հաստատող փաստաթուղթ»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ