Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները այդ աշխատանքը կատարելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Նման որոշում կայացրեց կառավարությունը մայիսի 16-ի նիստում։
Սոցապնախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս փոփոխությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատանքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թոշակի անցնելու դեպքում կենսաթոշակի հաշվարկման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը