Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը դեռևս Խորհրդային միության փլուզումից հետո վարձակալությամբ օգտագործել է հողակտոր, որի շահագործաման համար նա վճարել է օրենքով սահմանված բոլոր հարկերը:
Այժմ կանգնել է խնդրի առջև, քանի որ մոտ մեկ ամիս առաջ նրան տեղեկացրել են, որ այդ հողակտորը, որտեղ նա ստեղծել է մեծ այգի, վաճառվել է տարիներ առաջ։ Այս խնդիրը ազատմարտիկին ապրիլի 25-ին բերել էր կառավարության մոտ՝ բողոքի:
Yerevan.today-ին Սամվել Մկրտչյանը հայտնեց, որ նամակ է գրել վարչապետին և սպասում է պատասխանի, իսկ քաղաքապետին գրված նամակի պատասխանը եկել է, որ օրինական կարգով վաճառված է։ «Օրինական կարգով պետք է գան ողջ այգին ոչնչացնե՞ն»,- տարակուսում է նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը